Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ կանգնում են նույն հարցի առաջ՝ օգտվե՞լ դասական տաքսի ծառայությունից, թե՞ պատվիրել նախապես կազմակերպված տրանսֆեր։ Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Այս հոդվածում համեմատում ենք այդ երկու ծառայությունները՝օգնելու համար ճիշտ ընտրություն կատարել։
Տրանսֆեր
Տաքսի
Նախապես է կազմակերպվում՝կայքի կամ մենեջերի միջոցով։
Սովորաբար պատվիրում են տեղում՝ հավելվածով (GG, Yandex) կամ փողոցում։
Վարորդը արդեն սպասում է նշված ժամին, հաճախ՝ անունով ցուցանակով։
Վարորդը գալիս է պատվերից հետո մոտ 5–15 րոպեում (բայց երբեմն՝ ուշացումով)։
Հաճախ առաջարկվում են օդափոխված, մեծ ու հարմարավետ մեքենաներ, վարորդները սովորաբար խոսում են անգլերեն կամ ռուսերեն:
Երբեմն պատահում են մեքենաներ վատ վիճակում կամ վարորդներ առանց օտար լեզվի իմացության։
ֆիքսված գին՝ նախապես համաձայնեցված, առանց անակնկալների
Մետրով կամ հավելվածով հաշվարկվող գին, որը կարող է տատանվել։
Հնարավոր է ընտրել մինիվեն կամ երեխաների նստարանով մեքենա՝ նախապես։
Միշտ չէ, որ ունեն տեղ մեծ ճամպրուկների կամ երեխաների նստարանների համար։
Եթե գալիս եք զբոսաշրջության նպատակով, հատուկ կարեւորում եք հարմարությունը, ժամանակին սպասարկումը եւ վստահությունը՝ տրանսֆերըավելի հարմար լուծում է։ Եթե գտնվում եք արդեն Հայաստանում եւ պետք է արագ գնաք մի տեղ՝ տաքսին կարող է բավարար լինել։
Հայաստանում ինչպես տաքսի ծառայությունները, այնպես էլ մասնավոր տրանսֆերները լայնորեն հասանելի են։ Բայց եթե ցանկանում եք հանգիստ, առանց սթրեսի կազմակերպել ձեր ժամանումը կամ մեկնումը՝ նախապես կազմակերպված տրանսֆերը ավելի հարմար եւ վստահելի լուծում է։